Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա


Աշխարհ


Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում՝ գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

«Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան: Աշխարհաքաղաքական կարևոր եզրահանգումն այն է, որ  Հայաստանում միջամտելու և ապակայունացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում:

Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի, բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,- գրել է արտգործնախարարը:

Սիբիհան համոզված է, որ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործելու և Հայաստանի համար շոշափելի արդյունքների հասնելու համար։ Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *