Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Ֆրանսիայի ընտրանին մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական դիմակայությունը՝ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։
Հանդիպման բացարձակ հերոս դարձավ Մայքլ Օլիսեն, որն իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը աչքի ընկավ 43-րդ, 49-րդ և 75-րդ րոպեներին՝ ապահովելով իր թիմի հարմարավետ առավելությունը։ Հյուսիսային Իռլանդիայի կազմում միակ պատասխան գնդակը 64-րդ րոպեին հեղինակեց Պատրիկ Քելին։
Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իրաքը, Նորվեգիան և Սենեգալը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։