Յոթ մարդ զոհ է դարձել Չինաստանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Չինաստանի հարավարևմտյան շրջանում՝ Գուանսիում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

«Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Սինյան գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել», – հայտնել են տեղական իշխանությունները։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *