
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ Հայաստանն սպառնում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը։
«Հայաստանի կարանտինային և բույսերի պաշտպանության ծառայության անարդյունավետությունը սպառնում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը», – ասվում է հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ հունիսի 12-ից սկսած սահմանափակելու է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը։