Աշխարհում առաջին՝ տիրանոզավրի ԴՆԹ-ով կաշվից պատրաստված պայուսակը ցուցադրվել է Փարիզի Hotel Drouot աճուրդի հարթակում։ Այս մասին հաղորդվել է համալիրի կայքում։
Գիտնականները լաբորատորիայում ստեղծել են գիշատչի կաշին՝ հիմնվելով մնացորդներից վերականգնված ԴՆԹ-ի վրա։ Avant-garde Enfin Leve ապրանքանիշը այս նյութից պատրաստել է մուգ փիրուզագույն աքսեսուար՝ 26 x 18 սանտիմետր չափերով։
Արտադրանքի վաճառքը կազմակերպում է ֆրանսիական Giquello աճուրդային տունը։ Փորձագետների գնահատմամբ՝ պայուսակի արժեքը կազմում է 300 հազարից մինչև 500 հազար եվրո։
«Որպես մասնագետ, որը սովոր է ամեն օր աշխատել դինոզավրերի և նրանց բրածո մնացորդների հետ, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի օր ինչ-որ իմաստով կկարողանամ դիպչել նրանց կաշվին։ Այս իրըէ զարմանալի երկխոսություն է մեր ուսումնասիրած նախապատմական դարաշրջանի և ժամանակակից գիտության ընձեռած հնարավորությունների միջև», — հայտնել է իտալացի հնէաբան Յակոպո Բրիանոն։