
Ուզբեկստանի 7 քաղաքացի է զոհվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ներով հարձակման հետևանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Օմոննուլ Ֆայզիևը։
«Այո, զոհվել են մեր յոթ քաղաքացիներ», — ասել է Ֆայզիևը՝ հաստատելով Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Այսօր ավելի վաղ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ առավոտյան Նիժնեկամսկը ուկրաինական ԱԹՍ-ներով դաժան հարձակման է ենթարկվել: Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա։ Բժշկական օգնության է դիմել 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է։
Թաթարստաննում սուգ է հայտարարվել։