Բեռլինը Թրամփի Գազայի ծրագրում տեսնում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման հնարավորություն

Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ վերջին ծրագիրը դիտարկում է որպես ՀԱՄԱՍ-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հասնելու հնարավորություն, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

Պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից այս ծրագրի մերժման վերաբերյալ հերթական հարցին՝ գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ որոշակի տարաձայնություններ լիովին սպասելի էին։

«Այսքան բարդ նախաձեռնության պարագայում միանգամայն ակնհայտ էր, որ բազմաթիվ հարցեր կմնան անպատասխան», — հավելել է նա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *