
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցկայքի իր էջում գրել է, որ ԱՄՆ ուժերը, Վենեսուելայի հետ համագործակցությամբ, լիկվիդացրել են վենեսուելական «Tren de Aragua» հանցավոր խմբավորման առաջնորդ Նինյո Գերրերոյին։ «Իմ հրահանգով ԱՄՆ Հարավային հրամանատարությունը մահաբեր հարված հասցրեց՝ վերացնելով Tren de Aragua-ի տխրահռչակ առաջնորդին։ Այդ խմբավորումը մոլորակի ամենաարյունարբու ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- նշել է Թրամփը։