ՌԴ հարվածներից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում (լուսանկար)

ՌԴ հարվածներից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի վրա։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վնասներ և հրդեհներ են գրանցվել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է 30 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ հղի կին։

Հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում՝ այրվել է Վերափոխման տաճարի տանիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *