Ադրբեջանը վճռական քաղաքականություն է վարում, որն ուղղված է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանը։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում, որը հղվել է բռնազավթված Շուշիում ընթացող «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգության մեջ. խաղաղարարությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին։
Ալիևն ընդգծել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ականատեսությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումն ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ամբողջությամբ փոխել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Այս համատեքստում կյանքի կոչվող «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի շրջանի հետ, ինչպես նաև կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր հատվածներից մեկը»,- ասված է ուղերձում։