Մայք Թայսոնը Հայաստանու՞մ է – Հրապարակ

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ներկայում գտնվում է Հայաստանում։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ նա այցելել է Երևանի ռեստորաններից մեկը և այնտեղ շրջել է ընկերների կամ ուղեկցողների հետ։

Թայսոնը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենահայտնի և ազդեցիկ մարզիկներից մեկը։ Նրա կարիերան աչքի է ընկել մեծ հաջողություններով, նոկաուտներով և համաշխարհային ճանաչմամբ։

Նա պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալը ավարտել է 2005 թվականին։ Նրա Հայաստան այցի նպատակի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չի հրապարակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *