«G7»-ի գագաթնաժողովը կանցնի խորը տարաձայնությունների պայմաններում․ Il Fatto Quotidiano

Բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպումների մեկնարկող շարքը, որը ներառում է «Մեծ յոթնյակի» (G7) եռօրյա գագաթնաժողովն ու Եվրոպական խորհրդի նիստը, անցնում է արևմտյան դաշինքի խորը ճգնաժամի և ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև աճող տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին գրում է Il Fatto Quotidiano թերթի մեկնաբան Սաբրինա Պրովենցանին։

Վաշինգտոնն, ըստ էության, պատռել է ավանդական դաշնակցի դիմակը. նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աստիճանաբար կրճատում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորություններն ու ռազմական ներկայությունը, իսկ Սպիտակ տանը եվրոպացի գործընկերներին ավելի ու ավելի հաճախ դիտարկում են որպես «թույլ, հուսալիությունից զուրկ և ուրիշի հաշվին ապրողների», որոնց ամերիկյան կողմը պատրաստ է դուրս թողնել հաշվարկներից, եթե նրանք դադարեն ծառայել ԱՄՆ-ի անձնական կամ ռազմավարական շահերին,- նշում է հեղինակը։

Միևնույն ժամանակ, հենց ինքը՝ Եվրոպական միությունը, այժմ ավելի շատ թուլություն է դրսևորում, քան քաղաքական ուժ, նշում է Պրովենցանին։ Նա փաստում է, որ կառույցի արտաքին քաղաքականությունը կաթվածահար է եղել 27 անդամ երկրների ներքին տարաձայնությունների պատճառով, իսկ վերազինմանն ուղղված երկարաժամկետ ներդրումներն ի վիճակի չեն լուծել Ուկրաինայում ընթացող ներկայիս հակամարտությունը, բայց փոխարենը սպառում են տնտեսական աճի համար անհրաժեշտ ռեսուրսները։ Այս պայմաններում G7-ի գագաթնաժողովի՝ Ուկրաինային նվիրված աշխատանքային նիստը «զուրկ է թվում որևէ իմաստից, քանի որ հորիզոնում խաղաղության ոչ մի նշույլ չկա»,- մատնանշում է մեկնաբանը։

Բարձր մակարդակի դիվանագիտական հանդիպումների մեկնարկող շարքը, որը ներառում է «Մեծ յոթնյակի» (G7) եռօրյա գագաթնաժողովն ու Եվրոպական խորհրդի նիստը, անցնում է արևմտյան դաշինքի խորը ճգնաժամի և ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև աճող տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին գրում է Il Fatto Quotidiano թերթի մեկնաբան Սաբրինա Պրովենցանին։

«Ակնհայտ է միայն այն, որ ուկրաինական հարցը բարդում են Եվրոպայի վրա, որը թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական և թե՛ քաղաքական առումով պատրաստ չէ դիմակայել այդ հարվածին։ Թրամփի հետ հարաբերություններում Մակրոնը խաղարկելու է «վեհության» խաղաքարտը և նրան կհրավիրի Վերսալում անցկացվելիք ընթրիքին։ Ըստ հեղինակի՝ սա հենց այն ապագայի պատկերն է, որը սպառնում է Եվրոպային. դառնալ անդեմ մի թանգարան, որն իրական իշխանության առաջ խոնարհվելու համար ստիպված է ապավինել միայն սեփական հմայքին ու քծնանքին»,- նշում է Պրովենցանին։

Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան քաղաքում (Վերին Սավոյ դեպարտամենտ)։ Ինչպես գրում էր Politico պարբերականը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղիներ է փնտրում Թրամփի համակրանքին արժանանալու և ժամանակից շուտ հանդիպումը չլքելու համար։ Մասնավորապես, Մակրոնը հունիսի 17-ին՝ գագաթնաժողովի ավարտից հետո, Վերսալի պալատում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպում իր ամերիկացի գործընկերոջ համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *