Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 82,78 դոլարի

Նավթի գները երեքշաբթի օրը չափավոր անկում են գրանցել՝ նախօրեին մարտի սկզբից ի վեր նվազագույն մակարդակին հասնելուց հետո։ Անկումը կապված է եղել Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի սպասումների հետ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0.39 դոլարով (0.47%)՝ մեկ բարելի համար հասնելով 82.78 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է 4.16 դոլարով (4.76%)՝ մեկ բարելի համար հասնելով 83.17 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.17 դոլարով (0.21%)՝ մեկ բարելի համար հասնելով 80.58 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 4.13 դոլարով (4.87%)՝ մեկ բարելի համար հասնելով 80.75 դոլարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *