Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին


Աշխարհ


Նախքան հանգստի մեկնելը ծանոթացեք այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։
 
Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը: Այս մասին իրազեկում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
 
«Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։
 
Այսինքն, եթե, օրինակ, դուք մեկնելու եք հանգստանալու հուլիսի 21-31-ը, ապա ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2027 թ․ հունվարի 28-ը։
 
Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։
Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։
 
Հիշեցնում ենք, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելու դեպքում այն տեղում լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը»,- ասվում է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *