Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին. Ըստ իս՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ինչ-որ բան ձեռնարկել, բայց չգիտեն՝ ինչպես

«Անցած երկու օրերը նույնպես հնարավորություն տվեցին մի շարք առանցքային հարցեր քննարկել G7-ի անդամների և մեր գործընկերների հետ։ Երեկ առավոտյան մենք արդյունավետ զրույց ունեցանք Ուկրաինայում պատերազմի մասին»,- այսօր՝ հունիսի 17-ին, Ֆրանսիայի Էվիան քաղաքում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա հիշեցրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ իր ունեցած զրույցների մասին։

«Եվ ինչ-որ բան տեղի կունենա։ Նրանք շատ մարդիկ են կորցնում, շատ զինվորներ։ Նրանք զինվորներ են կորցնում։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը շատ են կորցնում։ Ռուսաստանն ավելի շատ է կորցնում, որովհետև հարձակողական պատերազմ է վարում։ Երբ դուք հարձակողական պատերազմ եք վարում, դուք ավելի շատ եք կորցնում։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց ես թարմացված տեղեկություններ ներկայացրեցի կիրակի նախագահ Պուտինի հետ ունեցած իմ զրույցի մասին և հայտնեցի իմ անփոփոխ հույսը։

Մենք իսկապես լավ զրույց ունեցանք նախագահ Պուտինի հետ և շատ, շատ լավ զրույց նախագահ Զելենսկու հետ։ Ըստ իս՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ինչ-որ բան ձեռնարկել։ Նրանք պարզապես չգիտեն՝ ինչպես դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *