Հայտնի է՝ երբ են ընդդիմադիր ուժերը ՍԴ ներկայացնելու իրենց դիմումները

Հայտնի է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը երբ իրենց դիմումները կներկայացնեն Սահմանադրական դատարանը՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեև» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն հայտնեցին, որ ՍԴ են դիմելու վաղը՝ հունիսի 19–ին, իսկ ԴՕԿ կուսակցությունից էլ նշեց, որ եթե հասցնեն, այսօր կտանեն, եթե չհասցնեն՝ վաղը։

Նշենք, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետը հենց վաղն է՝ հունիսի 19–ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *