Թրամփը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի հեռանալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կլքի իր պաշտոնը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի երեխաների և ընտանիքի հետ։

Միևնույն ժամանակ Լևիթի կմնա Թրամփի հիմնական արտաքին խորհրդականներից մեկը և կշարունակի նշանակալի դեր խաղալ Հանրապետական կուսակցությունում։

«Մեր հրաշալի Սպիտակ տան մամուլի քարտուղարը և իմ ամենավստահելի օգնականներից մեկը՝ Քերոլայն Լևիթը, ամսվա վերջին կլքի իր պաշտոնը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր հրաշալի փոքրիկ երեխաների և ընտանիքի հետ։ Ես լիովին հասկանում և հարգում եմ այս որոշումը»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո Լևիթը կդառնա իր առաջատար արտաքին խորհրդականներից մեկը և ազդեցիկ ձայն կլինի Հանրապետական կուսակցությունում։

«Քերոլայնն այժմ կլինի իմ գլխավոր արտաքին խորհրդականներից մեկը և ազդեցիկ ձայն Հանրապետական կուսակցությունում, մինչ մենք աշխատում ենք պատմությանը մարտահրավեր նետելու և միջանկյալ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու ուղղությամբ»,- հայտարարել է Թրամփը։

Նա բարձր է գնահատել Լևիթի աշխատանքը Սպիտակ տանը՝ ընդգծելով, որ նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2025 թվականից և ակտիվորեն աջակցում էր նրա քաղաքական կուրսին։

«Քերոլայնը Սպիտակ տանը իսկական առաջնորդ էր և ֆենոմենալ կերպով կատարում էր իր աշխատանքը՝ 2018 թվականից պայքարելով արդարության, ազատության և իրավունքների համար, ներառյալ մեր պատմական վերընտրման արշավը 2024 թվականին»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը միաժամանակ Լևիթին անվանել է «Սպիտակ տան պատմության լավագույն մամուլի քարտուղարներից մեկը» և շնորհակալություն հայտնել նրա աշխատանքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *