Երկու բեռնատար գնացք գիշերը բախվել են Մյունխենում՝ երկաթուղային կամրջի վրա, ինչի հետևանքով երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շթալհայմեր Շտրասսե փողոցը․ հայտնում է Die Zeit-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է։
Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 01:40-ին (00:40 GMT)՝ Միլբերտսհոֆեն շրջանում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ընկած վագոնները դատարկ են եղել։