Վենեսուելայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով առնվազն 188-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եվս 1520 մարդ վիրավոր է, իսկ 200-ը դեռևս մնում են փլատակների տակ, հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսի խոսքով՝ ավերածությունների հետևանքով առնվազն 2927 ընտանիք կորցրել է իր տունը։
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ըստ երկրի նախագահի պաշտանակատար Դելսի Ռոդրիգեսի՝ առնվազն 32 մարդ զոհվել է, ևս 700-ը՝ տուժել։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են մտցրել։ Երկրի կառավարությունը Լա Գուայրա ափամերձ նահանգը հայտարարել է աղետի գոտի։