Փաշինյանն այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայութունից։

Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *