Թուլսի Գաբարդը պատմել է քաղցկեղի հազվադեպ ուռուցքի հեռացումից հետո ամուսնու վերականգնման մասին

ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Թուլսի Գաբարդը հայտնել է, որ իր ամուսինը՝ Աբրահամ Ուիլյամսը, հաջողությամբ ապաքինվում է ոսկրերի հազվադեպ տեսակի քաղցկեղի բուժումից հետո:

CBS News-ին տված հարցազրույցում Գաբարդն ասել է, որ մեջքի ցավերի ժամանակ նրանք դիմել են բժշկի և պարզվել է, որ Ուիլյամսի մոտ սրբոսկրային խորդոմա է։ Ուռուցքը հեռացնելու համար նրան ենթարկել են ութժամյա վիրահատության։

Գաբարդի խոսքով՝ ամուսինը բժշկի է դիմել մեջքի ցավերի պատճառով, ինչից հետո նրա մոտ սրբանային խորդոմա է ախտորոշել: Ուռուցքը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել ութժամյա վիրահատություն անցկացնել: Վիրահատությունից հետո մասնագետները հաստատել են, որ հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ախտահարված ոսկրային ու հյուսվածքային հատվածները:

Այժմ Ուիլյամսն ինտենսիվ ֆիզիոթերապիայի կուրս է անցնում: «Արդեն մոտ երեք ամիս է, ինչ նա վերականգնողական այս ծանր փուլում է», — նշել է Գաբարդը՝ հավելելով, որ ամուսինը երբեմն հուսահատվում է դանդաղ ընթացքից և չափազանց շատ է ծանրաբեռնում իրեն:

Բուժումից հետո նա ստիպված է լինելու պարբերաբար ՄՌՏ հետազոտություն անցնել, որպեսզի բժիշկները վերահսկեն իրավիճակը և կանխեն հիվանդության հնարավոր կրկնությունը:

Հիշեցնենք, որ Թուլսի Գաբարդը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էր մայիսին, իսկ նրա հրաժարականն ուժի մեջ էր մտել հունիսի 30-ին: Դրանից հետո նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնում սկզբում առաջարկել էր Բիլ Փուլտեի թեկնածությունը, սակայն ավելի ուշ առաջադրել էր Ջեյ Քլեյթոնին, ում նշանակումը հաստատել էր Սենատը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *