ՌԴ-ն սահմանին մի շարք անցակետեր է փակում․ ո՞ր երկրներն են

ՌԴ կառավարությունը հուլիսի 1-ից կդադարեցնի սահմանի հատումը Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ առանձին երկաթուղային անցակետերում։

Համապատասխան կարգադրությունը տեղադրված է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
​«2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել ֆիզիկական անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը ՌԴ պետական սահմանի երկաթուղային անցակետերով՝ ՌԴ պետական սահմանի առանձին հատվածներում՝ համաձայն հավելվածի ցանկի»,-ասված է փաստաթղթում։

Ցանկում նշված են սահմանի հետևյալ հատվածները. Վիբորգ (Լենինգրադի մարզ), Վյարտսիլյա (Կարելիայի Հանրապետություն), Լյուտտյա (Կարելիայի Հանրապետություն), Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկի (Սանկտ Պետերբուրգ), Սվետոգորսկ (Լենինգրադի մարզ), Պեչորի-Պսկովսկիե (Պսկովի մարզ), Պիտալովո (Պսկովի մարզ)։

​Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարվել է ընդունված որոշման մասին ծանուցել Ֆինլանդիային, Էստոնիային և Լատվիային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *