Հովակիմյանը այդ շատ կարևոր հարցին չի պատասխանել

Սահմանադրական դատարանում ընթացող նիստի ընթացքում ԲՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ՝ անդրադառնալով Հովակիմյանի պատասխաններին։

Նրա խոսքով՝ վերջինս չի պատասխանել ուղղված պարզ հարցին՝ կապված այն իրավիճակի հետ, թե ինչ կլիներ ԲՀԿ-ի ընտրական արդյունքների հետ, եթե որոշումը չճանաչվեր անվավեր։ Օրբելյանը նշել է, որ իր գնահատմամբ՝ այդ պարագայում կուսակցությունը անցնում էր խորհրդարան, սակայն Հովակիմյանը խուսափել է հստակ պատասխան տալուց։

Փաստաբանի պնդմամբ՝ պաշտոնյան պատճառաբանել է, թե չի կարող պատասխանել հարցին, ինչը, Օրբելյանի խոսքով, պայմանավորված է նրան ուղղված ցուցումներով։

Նա ընդգծել է, որ խնդիրը հենց այդ մոտեցման մեջ է, երբ ուղղակի հարցերին չեն տրվում ուղիղ պատասխաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *