
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ կարևոր նախաձեռնության առաջարկով՝ կազմակերպել ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխանության։ Այս առաջարկը ոչ միայն քաղաքական օրակարգային քայլ է, այլև թեստ՝ պարզելու, թե արդյոք ընդդիմությունը պատրաստ է իրականում տեր կանգնել իր ընտրողների արժանապատվությանը։
Այսօր ավելի հարմար պահ պարզապես չկա։ Երբ Նիկոլ Փաշինյանը և նրա արտաթորանքները թույլ են տալիս ընդդիմադիր հարյուր հազարավոր քաղաքացիներին ուղղված վիրավորանքներ, ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել հստակ, կոշտ և կազմակերպված պատասխան։
Չեմ կարող պատկերացնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաշտ են իրենց ժողովրդին ուղղված վիրավորանքներին։ Եթե այդպես չէ, ապա դա պետք է ապացուցվի ոչ թե հատվածական հայտարարություններով, այլ՝ գործողությամբ։ Թե որպես ընդդիմադիր ընտրող, թե որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ ակնկալում եմ կոշտ պատասխան։
Իշխան Սաղաթելյանի միասնական հանրահավաքի առաջարկը հենց այն հարմար առիթն է, որտեղ քաղաքական ընդդիմադիր ուժերը հստակ ցույց կտան, որ նրանք տեր են կանգնում իրենց ընտրողների պատվին և արժանապատվությանը»: