
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն ու երկու նախագահները
հիրավի, Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են` պարտադրված Սահմանադրությունը սղացնելու համար: Դրա համար Նիկոլն ու նրան խաղացնողներն ունեն`
• Գրքերի գողության մեջ կասկածվող Սահմանադրական դատարանի նախագահ
• Ձայներ գողանալու մեջ կասկածվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
• Հոգիներ գողանալու պահով մնացել է, որ Նիկոլն անձամբ 6 հոգի գողանա ԱԺ ընդդիմությունից
Բայց դե գլխավոր հարցը մնում է անպատասխան. էդ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում ե՞րբ է գործել, կամ ո՞ւմ համար է մայր օրենք հանդիսացել, որ հիմա ինչ-որ նշանակություն ունենա:
Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարան կոչվածը ընդամենը հանցավոր ու հանցածին պետական համակարգը պահելու ու վերարտադրելու համար է: Այդ համակարգն է, որ ոչ մի կերպ չի թոթափվում ու շարունակում է աշխատել ու գոյություն պահպանել հանցավոր ռեժիմով: Դրա լավագույն վկայությունը դատաիրավական համակարգ կոչվածն է, որտեղ բոլոր գործողությունների մեկնակետում հանցավոր մտայնությունն է: Ու վերջում էդ համակարգը փորելու է իր գերեզմանը` լայն բացելով նոր ցեղասպանության դուռը:
Դրա լավագույն վկայությունը Նիկոլի ու ՔՊ-ի գործակալական բանդայի մասնակցությամբ 2018 թ. գարնանը բեմադրված խիստ սահմանադրական «թավշյա մեյմունությունն» ու իշխանության հանձման օպերացիան էր, որն այնքան է տպավորել աշխարհի առաջնորդներին, որ նոր ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին պարտադրում են նոր զիջումների գնալ` ցեղասպանություն իրագործած կողմի շահերը սպասարկելով»: