Թուրքիան և Իրաքը պատրաստվում են առաջիկա 12 ամիսների համար Կիրկուկ-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել

Թուրքիան և Իրաքն առաջիկա օրերին ծրագրում են համաձայնագիր ստորագրել իրաքյան հանքավայրերը թուրքական Ջեյհան նավահանգստին միացնող նավթամուղի աշխատանքի վերաբերյալ, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը:

«Մենք վերջնական փուլի ենք հասցրել համաձայնագիրը, որը կընդգրկի առաջիկա 12 ամիսները: Ակնկալում ենք այն ստորագրել մոտակա օրերին»,- հայտնել է նախարարը:

Բայրաքթարը հայտարարել է նաև, որ Իրաքից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթի մատակարարումները կշարունակվեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *