Ամենաթանկարժեք լողավազանից հետո՝ ամենաթանկարժեք ակումբներից մեկը. ինչպես է նշում ծննդյան տարեդարձը Շուշան Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, այսօր նշում է իր ծննդյան 19-րդ տարեդարձը։ Համացանցում տարածված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ ծննդյան տոնակատարությունն անցկացվում է Երևանի ամենահայտնի և ամենաթանկարժեք ժամանցի վայրերից մեկում։

Նշենք, որ օրեր առաջ հանրային քննարկումների առիթ էր դարձել նաև Շուշան Փաշինյանի այցը մայրաքաղաքի ամենաթանկարժեք լողավազանային համալիրներից մեկը։ Այժմ էլ նրա ծննդյան տոնակատարության վայրն է հայտնվել ուշադրության կենտրոնում։

Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերը լայն արձագանք են ստացել օգտատերերի շրջանում, որտեղ քննարկվում են ինչպես միջոցառման ձևաչափը, այնպես էլ ընտրված ժամանցի վայրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *