Կին է զոհվել, Wildberries-ի անձնակազմն էլ տարհանվել է․Կիևի մահացու հարվածը ՌԴ-ին

Ուկրաինական զորքերը մի շարք հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի շրջանների, մասնավորապես՝ Ռոստովի և Ռյազանի մարզերի վրա։

Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ հրթիռային բեկորները ընկել են Տագանրոգում բնակելի շենքի վրա։ «Բնակելի շենքի վրա հրթիռային բեկորների ընկնելու հետևանքով մեկ կին զոհվել է, իսկ մեկ տղամարդ վիրավորվել է։ Բնակիչները տարհանվում են։ Ստեղծվել է ժամանակավոր ապաստարան», – Telegram-ում գրել է Սլյուսարը։

Իր հերթին, Ռյազանի մարզի մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելուց հետո վեց մարդ հոսպիտալացվել է։ Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել արդյունաբերական գոտում։

Բացի այդ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ռյազանում Wildberries-ի անձնակազմը տարհանվել է։ «Ընկերության` Ռյազանում գտնվող լոգիստիկ օբյեկտը տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», – հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *