Apple ընկերությունը դարձել է պատմության մեջ երկրորդ հրապարակային ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 5 տրիլիոն դոլարի։
Առաջինը նման ցուցանիշի հասել էր Nvidia-ն, որի շուկայական արժեքը մայիսին առավելագույն պահին կազմել էր շուրջ 5,7 տրիլիոն դոլար։ Սակայն դրանից հետո ընկերության կապիտալիզացիան նվազել է մոտ 1 տրիլիոն դոլարով։
Apple-ի շուկայական արժեքի աճը պայմանավորված է ներդրողների լավատեսությամբ՝ կապված ընկերության արհեստական բանականության ռազմավարության, ֆինանսական կայուն արդյունքների և տեխնոլոգիական հատվածում շարունակվող պահանջարկի հետ։ Միաժամանակ Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկարժեք տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Microsoft-ի և Nvidia-ի հետ միասին։