Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ Տիգրան Աբրահամյան

Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:

Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:

Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:

Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:
Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջ գիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել»,- նշել է Աբրահամյանը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *