Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը

Պարզվում է՝ խաղաղասեր Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը ոչ ավել ոչ պակաս` Ադրբեջանի տարածքներ համարվող «Գարդման, Շիրվան և Նախիջևան» անունը կրող հասարակական կազմակերպության նախագահն է, և ծավալում է խիստ հայանպաստ գործունեություն (ինչի կապակցությամբ մասնավորապես Oragir.News-ը շատ ուրախ է – խմբ)։

Ըստ էության, Վիլեն Գաբրիելյանի ՀԿ֊ն չի ճանաչում Ադրբեջանի ներկա տարածքային ամբողջականությունը, և եթե արցախցի աշակերտի «Տատիկ֊պապիկ» նկարը կարող էր խաթարել հայ֊ադրբեջանական փխրուն խաղաղությունը, ապա կարելի է ենթադրել թե ինչ հետևանքների կարող է բերել Վիլեն Գաբրիելյանի ՀԿ֊ն։

Ժամանակին իրեն «Օմարի արծիվ», «Նավակ ճոճող» հորջորջող Վիլեն Գաբրիելյանը կարծես թե առաջիկայուն ճոճելու նոր օբյեկտ է գտել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *