Շաբաթվա կեսը լույս չկա, ՀԷՑ-ն ահռելի վնասներ է հասցրել մարդկանց

Վերջին օրերին մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ ՀԷՑ-ի տնօրեն Ռոմանոս Պետրոսյանի բնակավայր Աբովյան քաղաքը շաբաթվա կեսը հոսանքազրկված է, իսկ պատճառը ըստ ՀԷՑ-ի՝ վթարների իրար հաջորդող հոսքն է: Բայց նախորդ տարի երբ ՀԷՑ-ը խլում էին գործարար Սամվել Կարապետյանից իշխանությունները խոստանում էին, որ անդադար հոսանքազրկումների դեմ պայքարելու են, բայց արի ու տես, որ իրավիճակն օրեցօր վատանում է, և մարդիկ բազում վնասներ են կրում ՀԷՑ-ի այս փնթի ու վատ աշխատանքի արդյունքում:

Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ այսօր ժամը 16:00-ից մինչ այս պահը Աբովյանը հոսանքազրկված է, իսկ ՀԷՑ-ի օպերատորները խաբում են, անդադար ինչ-որ ժամ են նշում, բայց մինչ այս պահը մարդիկ լույս չունեն, և մթերային խանութները ահռելի վնասներ են կրել, մասնավորապես՝ խանութների պաղպաղակը փչացել է, և որ ամենասարսափելին է շաբաթվա կեսը այս իրավիճակն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *