Հյուսիսային Կորեայի տնտեսությունն աճել է 3,5%-ով՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ մերձեցման ֆոնին. Reuters

Ըստ Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի գնահատականների՝ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը 2025 թվականին աճել է 3,5%-ով՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրի աճի շնորհիվ՝ երրորդ տարին անընդմեջ գերազանցելով 3%-ը, հաղորդում է Reuters-ը։

«Աճը հիմնականում պայմանավորված էր Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, ինչպես նաև Չինաստանի հետ առևտրի ավելացմամբ և կառավարության կողմից զարգացման պետական նախագծերին աջակցությամբ»,- հայտարարել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։

Պաշտոնյայի գնահատմամբ՝ հյուսիսկորեական զենքի արտահանման պահանջարկը նպաստել է արտադրության աճին ամբողջ արտադրական շղթայում, իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի ավելացումը և տրանսպորտային կապերի բարելավումը խթանել են հյուրանոցային, ռեստորանային և զբոսաշրջային բիզնեսի զարգացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *