Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների տվյալները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է պատերազմում ուկրաինական կորուստների թիվը՝ շուրջ 50 հազար զոհ և 400 հազար վիրավոր։

«Կա նաև անհայտ կորածների մեծ թիվ»,- նշել է նա, հաղորդում է «Украинская правда»-ն։

Պատասխանելով այն հարցին, թե պատերազմում քանի ռուսաստանցի է սպանվել, Զելենսկին նաև հայտնել է. «Նրանց կորուստները կազմում են 1 միլիոն 600 հազար, և մոտ 700 հազար սպանված կա։  Մենք չենք պարտվում, և նրանք չեն հաղթում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *