Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում ելույթ ունենալու առաջարկից՝ ի նշան Ռուբեն Վարդանյանի աջակցության

Աշխարհահռչակ փիլիսոփա և գրող Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում պահելու պատճառով։

Տնտեսագետի և հրապարակախոսի խոսքով՝ իր հրաժարումից հետո կազմակերպիչները զգալիորեն բարձրացրել են առաջարկված հոնորարի չափը, սակայն դա որևէ կերպ չի ազդել իր որոշման վրա։

«Նրանք չհասկացան իմ էթիկական սկզբունքները՝ կարծելով, թե ավելի բարձր գումարը կարող է ինչ-որ բան փոխել։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջանի տարածք, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղ բանտում է», — գրել է Թալեբը X-ում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *