ԱՄՆ-ն և Իրանը կարող են մոտ օրերս համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը կարող են առաջիկա օրերին համաձայնության գալ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

CNBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կողմերի միջև համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի՝ օգոստոսի 4-ին կամ 5-ին։

«Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք նեղուցը բացելու և այս հակամարտության ընթացքում ավելի նորմալ իրավիճակի անցնելու վերաբերյալ», – ասել է Բեսենթը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է վճար սահմանել նեղուցով անցնող նավերի համար, ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ հնարավոր համաձայնագիրը կապահովի ազատ նավագնացությունը։

«Դա կլինի տեղաշարժի ազատություն», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *