Գերմանիայում ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ պայթուցիկ սարքով դրոն են հայտնաբերել

Գերմանիայի Լայպցիգ-Հալլե օդանավակայանում գիշերն ուկրաինական բեռնատար ինքնաթիռի կողքին պայթուցիկ սարքով համալրված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանն ու դատախազությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ պայթուցիկ սարքով դրոնը հայտնաբերել է օդանավակայանի աշխատակիցը։

Վտանգը չեզոքացնելու համար ոստիկանությունն օգտագործել է հատուկ ռոբոտ, որը հեռացրել է դետոնատորը։

Միջադեպի այլ մանրամասներ և անօդաչու թռչող սարքի ի հայտ գալու հնարավոր պատճառները դեռևս չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *