Գերմանիայի Լայպցիգ-Հալլե օդանավակայանում գիշերն ուկրաինական բեռնատար ինքնաթիռի կողքին պայթուցիկ սարքով համալրված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանն ու դատախազությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ պայթուցիկ սարքով դրոնը հայտնաբերել է օդանավակայանի աշխատակիցը։
Վտանգը չեզոքացնելու համար ոստիկանությունն օգտագործել է հատուկ ռոբոտ, որը հեռացրել է դետոնատորը։
Միջադեպի այլ մանրամասներ և անօդաչու թռչող սարքի ի հայտ գալու հնարավոր պատճառները դեռևս չեն հաղորդվում։