Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը

Հնդկաստանի խորհրդարանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը եռօրյա վերջնագիր է ներկայացրել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետ Նարենդրա Մոդիի գրառումը ժամանակավորապես հեռացնելու համար:

Այս մասին հայտնել են India Today-ը և News18-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Եթե պահանջները չբավարարվեն, Հնդկաստանը մտադիր է չեղարկել Meta-ի իրավաբանորեն պաշտպանված կարգավիճակը (Safe Harbour), սպառնալով քրեական հետապնդման ենթարկել հարթակի ղեկավարներին:

Վերջնագիրը վերաբերում է Մոդիի կողմից Facebook-ում և Instagram-ում հրապարակված տեսաուղերձի հեռացմանը:

Տեսանյութում Հնդկաստանի վարչապետը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ուսանողների բողոքի ցույցերի ժամանակ փաստաթղթերի արտահոսքի համար: Meta-ն կարճ ժամանակով արգելափակել է գրառումը, սակայն հետո վերականգնել է այն բացասական արձագանքից հետո:

Խորհրդարանական հանձնաժողովը ժամանակավոր հեռացումը անվանել է «հարձակում ժողովրդավարության վրա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *