«Անակնկալով» բանաններ. Իսպանիան և Էկվադորը Դուբայից առգրավել են 21 տոննա կոկաին

Իսպանիայի ոստիկանությունը, Էկվադորի իրավապահ մարմինների հետ համատեղ, իրականացրել է լայնածավալ գործողություն միջազգային թմրամիջոցների մաքսանենգության ցանցի դեմ, որի արդյունքում ձերբակալվել է 44 մարդ և առգրավվել՝ 21 տոննա կոկաին, հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես հայտնել են Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայից, հետաքննությունը շարունակվել է մի քանի տարի և իրականացվել է Եվրոպոլի համակարգմամբ։

Քննիչները պարզել են, որ Դուբայի ներդրողների կողմից ֆինանսավորվող խմբավորումը թմրամիջոցները Հարավային Ամերիկայից Իսպանիա էր տեղափոխում ծովային կոնտեյներներով։

Առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել 2025 թվականի մարտին Էկվադորում․ ոստիկանությունը ձերբակալել է 36 կասկածյալի և խուզարկություններ իրականացրել մոտ 50 անշարժ գույքի օբյեկտներում։ Ավելի ուշ իսպանացի իրավապահներն Իսպանիայում իրականացված ռեյդերի ընթացքում ձերբակալել են ևս ութ մարդու և առգրավել մոտ €1 մլն։

Ըստ քննության տվյալների՝ մաքսանենգները կոկաինը թաքցնում էին օրինական առևտրային բեռների մեջ, որոնք հիմնականում ուղարկվում էին Գուայաքիլի նավահանգստից։ Էկվադորի թմրանյութային ցանցերը հաճախ Եվրոպա մատակարարումներն օգտագործում են փոխադրումները քողարկելու համար՝ մասնավորապես թմրամիջոցները թաքցնելով բանանի խմբաքանակների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *