Չեն կարողանում համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը չի կարող ընդհանուր հայտարարի գալ ակումբի հետ՝ իր նոր պայմանագրի ֆինանսական բաղադրիչի մասով։ Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։ Հոդվածում ասվում է, որ այս տարվա Աշխարհի առաջնության ավարտից հետո, ակումբի ներկայացուցիչն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ եւ առաջարկել է մեկ սեզոնի դիմաց 22 միլիոն եվրոյի նոր պայմանագիր կնքել։ Մարզիկին այդ գումարը քիչ է թվացել, քանի որ ցանկացել է ստանալ 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Վինիսիուսի եւ «Ռեալի» պայմանագրի գործողության ժամկետը կավարտվի հաջորդ տարվա ամռանը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Վինիսիուսի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *