Անցյալ տարվա համեմատ շատ մեծ է այն դիմորդների թիվը, որոնք ընդունելության քննությունների արդյունքներով ստացել են անբավարար միավորներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա ահազանգ է։ «Մենք հապաղում ենք կրթության ոլորտում բարեփոխումների ճանապարհին, որովհետև չափազանց հաճախ գնում ենք փոխզիջումների», – նշել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ դրա հետևանքով տուժում են երեխաները։ «Եթե մարդը չի կարող անցնել ատեստավորումը, ապա նա չպետք է աշխատի դպրոցում։ Որոշումներն ընդունված են, պետք է վճռականորեն իրականացնել դրանք», – ընդգծել է Փաշինյանը։