Հայաստանում հինգ ընկերություններ մաքսային արտոնություններ են ստացել

«Universal Closures» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումը օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված կլինի ալյումինե կափարիչների արտադրության համար։

Նույնպիսի արտոնություններ ստացել են նաև «Printarm Danvest» ընկերությունը՝ տուփերի արտադրության համար, ծխախոտային «Armenian Tobacco Company»-ն, «Կարակերտ» քարաձուլական գործարանը, ինչպես նաև բարձրորակ զրահ արտադրող «ՎՈԼՎԵՐԻՆ Ե.Ա.Դ.Գ.» ընկերությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *