Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին կիսամյակում աճել է 2.82%–ով՝ գերազանցելով 467 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 467.14 մլրդ դրամ՝ ավելանալով 1.99%-ով առաջին եռամսյակի վերջին և 2.82%-ով՝ ընթացիկ տարվա տարեսկզբին: Այս մասին վկայում են հանրապետության վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 271.03 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 170.79 մլրդ դրամ, գլխավոր պահուստին՝ 13.3 մլրդ դրամ, էմիսիոն եկամտին՝ 6,66 մլրդ դրամ, վերագնահատման պահուստին՝ 4.75 մլրդ դրամ, իսկ կապիտալի այլ բաղադրիչներին՝ 614.1 մլն դրամ:

Այսպիսով, համախառն կապիտալի շուրջ 58%-ը բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամին, իսկ մոտ 37%-ը՝ կուտակված շահույթին:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպություններ (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թվականի II եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Այս տեղեկագիրը, որտեղ ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *