Նախագահի պաշտոնում առաջին անգամ Սերբիայում է․ ինչ է սպասվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սերբիա, որտեղ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նախատեսված է նրա հանդիպումը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Սա Զելենսկու առաջին այցն է Սերբիա 2019 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հատկանշական է, որ Վուչիչը պահպանում է սերտ հարաբերություններ Մոսկվայի հետ, բայց հավանություն չի տվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը։

«Այսօր և վաղը կարևոր բանակցություններ են նախատեսված՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի և վարչապետ Ջուրո Մացուտի հետ։ Մենք կքննարկենք մեր երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումը, Եվրամիության հետ հարաբերությունները և այլ հարցեր, որոնք կարող են օգուտ բերել մեր ժողովուրդներին, ինչպես նաև անվտանգության հարցեր», – ասել է Զելենսկին։

Հուլիսին Ալեքսանդր Վուչիչը Կիև էր եկել Հարավարևելյան Եվրոպա – Ուկրաինա գագաթնաժողովին մասնակցելու համար՝ այլ առաջնորդների հետ միասին։

Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ արդեն հանդիպում է անցկացրել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *