Ռամզան Կադիրովի 20-ամյա որդուն՝ Ախմատ Կադիրովին, շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում

Ռամզան Կադիրովի ավագ որդուն՝ 20-ամյա Ախմատ Կադիրովին, շնորհվել է Չեչնիայի հերոսի բարձրագույն կոչում, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է հանրապետության վարչապետ Մագոմեդ Դաուդովը։

Ախմատ Կադիրովն այժմ զբաղեցնում է Չեչնիայի սպորտի նախարարի պաշտոնը, համակարգում է կրթության ոլորտը և կատարում փոխվարչապետի պարտականությունները, իսկ դեռևս մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան գովաբանել էր ֆիզիկական դաստիարակության ու սպորտի ոլորտում ունեցած նվաճումների, ինչպես նաև երկարամյա նվիրված ծառայության համար։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *