Բուլղարա-ռումինական սահմանին գտնվող նախկին «Կարդամ» անցակետի շրջանում հայտնաբերված անօդաչու սարքը ուկրաինական «Մայա» խայծ-անօդաչու է։ Նման նախնական եզրակացության են եկել Բուլղարիայի պաշտպանության նախարարության մասնագետները՝ բեկորների վերլուծությունից հետո։
Գերատեսչությունում նշել են, որ այս տեսակի անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Միևնույն ժամանակ, բուլղարական իշխանություններն առայժմ հիմքեր չունեն ենթադրելու, որ անօդաչու սարքի անկումը եղել է կանխամտածված։
«Մնացորդների նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը «Մայա» խայծ-անօդաչուի մասին է։
Այս տեսակի անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվում են ուկրաինական զինված ուժերի կողմից։ Այս պահին հիմքեր չկան կարծելու, որ միջադեպը եղել է կանխամտածված», — նշվել է Բուլղարիայի ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել էր, որ անօդաչու սարքը, որը Ռումինիայի տարածքից հասել էր Բուլղարիա, շաբաթ օրը պայթել է երկու երկրների սահմանի և Տրանսբալկանյան գազատարի մոտակայքում։