Իսպանիայի Ալիկանտե նահանգում հրավառության սարքերից մեկի պայթյունի հետևանքով 27 մարդ է տուժել

Իսպանիայի Ալիկանտե նահանգի Ալթեա քաղաքում Castell de l’Olla ամենամյա հրավառության շոուի ժամանակ տուժել է 27 մարդ։ Հրավառության տարրերից մեկը ծովը ընկնելու փոխարեն ընկել է լողափ, որտեղ գտնվում էր հանդիսատեսը, և պայթել մարդկանց մեջ, հայտնում է Okdiario գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ներկայացման ժամանակ, որը ավանդաբար անցկացվում է ծովի վրա և Լա-Օլյա լողափում մեծ թվով հանդիսատես է հավաքում։

Պայթյունից հետո 14 տուժածի հոսպիտալացում է պահանջվել։ 11 մարդ տեղափոխվել է Ալիկանտեի Բալմիսի անվան համալսարանական հիվանդանոցի այրվածքների բաժանմունք։

Եվս 13 տուժած բժշկական օգնություն են ստացել Ալթեայի բժշկական կենտրոնում և դուրս գրվել։ Նրանցից երկուսին՝ 55-ամյա տղամարդուն և 24-ամյա կնոջը, շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Վիլյախոսայում գտնվող Մարինա-Բախա հիվանդանոց։ 19-ամյա երիտասարդին ուղարկել են Բենիդորմի IMED բժշկական կենտրոն։

Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերել նաև շոուի անցկացման վայրում անմիջապես հերթապահող բրիգադը։

Castell de l’Olla-ն ամեն տարի անցկացվում է Ալթեայի ափերի մոտ՝ ծովի վրա։ Կազմակերպիչը Castell de l’Olla եղբայրությունն է՝ քաղաքային իշխանությունների և այլ կազմակերպությունների աջակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *