Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են հինգշաբթի օրը Ռոտերդամի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Պայթյունը տեղի է ունեցել ուշ առավոտյան Եվրոպայի ամենամեծ նավահանգստի տարածքում։ Դեպքի վայրում ստեղծվել է քրեագիտական գոտի, ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները։
Ռոտերդամի արտակարգ օգնության ծառայությունները հայտնել են նավահանգստային գոտում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման մասին։ Նախնական տվյալներով՝ չպարզված հանգամանքներում բռնկվել է տրանսֆորմատոր։
Մի քանի ժամ անց արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրամատակարարումը սկսել են աստիճանաբար վերականգնել։ Նավահանգստային գոտում գտնվում են նավթագազային հատվածի բազմաթիվ ընկերություններ։ Հրշեջ ստորաբաժանումները շարունակում էին պատրաստվածության վիճակում մնալ։