
Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի կենտրոնական մասում կործանվել է AH-64 Apache ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանապետի գրասենյակը։ Զոհվել է երկու մարդ։Զոհվածները եղել են ուղղաթիռում։ Ուղղաթիռի ընկնելուց հետո բռնկվել է հրդեհ, որի պատճառով իշխանությունները տարհանել են շրջակայքում ապրող մարդկանց։